Հոկտեմբերի 4-ին`ժամը 19:00-20:00-ը «In Sane» փաբում կանցկացվի դասախոսություն` «Չարենցի մահը. Լեգենդ և իրականության» խորագրով: Դասախոսության ընթացքում կներկայացվեն Եղիշե Չարենցի կյանքի վերջին օրերը և նրա մահվան հանգամանքները՝ հիմնված նորահայտ փաստերի, վավերագրերի և ականատեսների վկայությունների վրա: Զուգահեռաբար կքննարկվեն շրջանառվող բոլոր վարկածները, բանախոսը նոր մանրամասներ ու դրվագներ կպատմի մեծ գրողի կյանքից:
Կդասախոսի գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը։